Սաուդյան Արաբիայի գործող չեմպիոն «Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման մտադիր չէ վերադառնալ եվրոպական ֆուտբոլ, հայտնում է Marca-ն։
Պորտուգալական «Բենֆիկայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց հետո Ժոզե Մոուրինյոն անձամբ կապ է հաստատել 37-ամյա հարձակվողի հետ՝ հրավիրելով նրան միանալ թիմին։ Սակայն 2023 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը մերժել է այդ առաջարկը՝ գիտակցելով, որ իր կարիերան մոտենում է ավարտին։
«Ալ Իթիհադը» պատրաստ է երկարաձգել Բենզեմայի հետ համագործակցությունը՝ առաջարկելով նոր պայմանագիր մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը 2010-2013 թվականներին հանդես է եկել Մոուրինյոյի գլխավորությամբ Մադրիդի «Ռեալում», իսկ Սաուդյան ակումբ է տեղափոխվել 2023-ի հուլիսին։ Բենզեման «Ալ Իթիհադի» կազմում մասնակցել է 65 հանդիպման՝ խփելով 41 գոլ և կատարելով 17 գոլային փոխանցում։