«Չելսիի» թանկարժեք պաշտպանը կարող է լքել ակումբը

«Չելսիի» պաշտպան Ջորել Հատոն դեռևս որևէ ազդեցություն չի ունեցել Անգլիայում: Հոլանդացին միացել է «Ազնվականներին» օգոստոսի սկզբին՝ Ամստերդամի «Այաքսից» մոտ 45 միլիոն եվրոյի դիմաց:

Ըստ Transfer News Live-ի՝ SoccerNews-ին հղում անելով, «Չելսին» դեռևս տպավորված չէ 19-ամյա ֆուտբոլիստի խաղով: Եթե իրավիճակը շարունակվի, խաղացողը կարող է վարձակալությամբ տեղափոխվել իր հայրենիք արդեն հունվարին, երբ բացվի ձմեռային տրանսֆերային պատուհանը:

Ջորել Հատոն այս մրցաշրջանում մասնակցել է Էնցո Մարեսկայի թիմի երեք խաղի: Նա Պրեմիեր լիգայում մեկնարկային կազմում խաղացել է միայն մեկ անգամ, բայց փոխարինվել է խաղակեսի ընդմիջմանը: