«Ռեալ Մադրիդի» մարզիչ Խաբի Ալոնսոն գովաբանել է թիմի հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյին։
«Ֆրանկոն շատ լավ որակներ ունի։ Նա ընդամենը 18 տարեկան է։ Նա շատ լավ է հարմարվել։ Ինձ դուր է գալիս նրա մրցունակությունը։ Նա շատ էներգիա ունի։ Բայց այս մրցունակությունը չափազանց կարևոր է մեր թիմի համար», – լրագրողներին ասել է Ալոնսոն մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ Մաստանտուոնոն միացել է «Ռեալ Մադրիդին» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։