«Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը դատական գործ է հարուցել Լա Կորունյայից մի գործարարի դեմ, որը 2018 թվականի նոյեմբերին գրանցել էր իր անունը կրող ապրանքանիշը:
Sport.es-ի փոխանցմամբ՝ բրազիլացին մեկ տարի առաջ ներկայացրել էր «Վինիսիուս Ժունիոր» ապրանքանիշը:
Աղբյուրի համաձայն՝ պատասխանողը պնդել է, որ Վինիսիուս Ժունիորը դիմումի ներկայացման պահին անհայտ է եղել, և որ սպառողները ապրանքանիշը չեն կապել ֆուտբոլիստի հետ:
Սակայն Լա Կորունյայի և մարզային դատարանները լիովին բավարարել են ֆուտբոլիստի հայցը՝ կարգադրելով չեղարկել ապրանքանիշի գրանցումը և վճարել Վինիսիուսի դատական ծախսերը:
Գործարարը նախկինում անվան ծագումը մեջբերել էր Հռոմեական կայսրության և իր ընտանիքի պատմության մեջ, սակայն դատարանը մերժել է այդ փաստարկները 2023 թվականին։