Calciomercato-ի տվյալներով՝ «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը» հետաքրքրված են «Յուվենտուսի» պաշտպան Բրեմերի ծառայություններով։
Ըստ աղբյուրի՝ իտալացիները 28-ամյա բրազիլացու համար պահանջում են 70-80 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Սա կարող է բարդացնել բանակցությունները։
2025/26 մրցաշրջանում Բրեմերը բոլոր մրցաշարերում չորս խաղում կատարել է երկու գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։