«Ինտեր Մայամիի» 37-ամյա կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հայտարարել է, որ 2025 թվականի մրցաշրջանից հետո կավարտի իր ֆուտբոլային կարիերան։
Իսպանացի կիսապաշտպանի ներկայիս պայմանագիրը ամերիկյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ավարտը։
«Շնորհակալություն բոլորին և ֆուտբոլին։ Դուք միշտ կլինեք այս գեղեցիկ պատմության մի մասը», – գրել է Բուսկետսը սոցիալական ցանցերում։
2008 թվականին իր ավագ կարիերան սկսելուց ի վեր Սերխիո Բուսկետսը խաղացել է «Բարսելոնայի» կազմում։ 2023 թվականի ամռանը, «Բլաուգրանայում» 15 մրցաշրջան անցկացնելուց հետո, իսպանացին պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ։