Սերխիո Բուսկետսը հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին

«Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը գրառում է կատարել՝ նշելով ֆուտբոլից հեռանալու իր արարողությունը։

«Շնորհակալություն բոլորին և ֆուտբոլին։ Դուք միշտ կմնաք այս գեղեցիկ պատմության մի մասը», – գրել է Բուսկետսը։

Իսպանացին նաև հայտնել է, որ խաղադաշտում կլինի ևս մեկ ամիս։

37-ամյա Բուսկետսը գործող պայմանագիր ունի «Ինտեր Մայամիի» հետ մինչև MLS մրցաշրջանի ավարտը։

Սերխիո Բուսկետսը «Բարսելոնայի» սան է, որտեղ խաղացել է մինչև 2023 թվականը։ Կատալոնացիների հետ նա ինը անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, յոթ անգամ՝ Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը, երեք անգամ՝ Չեմպիոնների Լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։ Ֆուտբոլիստը 2010 թվականին Իսպանիայի հավաքականի հետ նվաճել է Աշխարհի գավաթը, իսկ 2012 թվականին՝ Եվրոպայի առաջնությունը։