Բրազիլիայի և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն կարծում է, որ «Բլաուգրանայի» հարձակվող Լամին Յամալը կարող է հաջորդ տարի նվաճել «Ոսկե գնդակը»։
«Կարծում եմ՝ Յամալը ունի ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է հաջորդ տարի «Ոսկե գնդակը» նվաճելու համար։ Կարծում եմ՝ այս մրցաշրջանը շատ ավելի տպավորիչ կլինի, քան նախորդ տարի։
Նա կհաղթի «Ոսկե գնդակը», երբ շատ գոլեր խփի և շատ գոլային փոխանցումներ կատարի, այլ ոչ թե միայն այն ժամանակ, երբ բոլորին ցույց տա իր խաղաոճը, ինչպես նախկինում պատահել է Կրիշտիանու Ռոնալդուի կամ Մեսսիի հետ», – Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Այս տարվա մրցանակաբաշխության ժամանակ Յամալը զբաղեցրեց երկրորդ տեղը։ Հաղթողը Ֆրանսիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն էր։
Այս մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է Լա Լիգայի երեք խաղի՝ խփելով երկու գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։