«Ռեալ Մադրիդը» հիասթափված է Ուիլյամ Սալիբայի որոշումից

«Արսենալի» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբան քիչ հավանական է, որ կմիանա «Ռեալ Մադրիդին»։

Ֆրանսիացին համարվում էր «Լոս Բլանկոսի» առաջնահերթ տրանսֆերային նպատակ 2026 թվականին, բայց գործարքը այժմ գրեթե բացառվում է, քանի որ ֆուտբոլիստը համաձայնել է նոր երկարաժամկետ պայմանագրի կնքել «Արսենալի» հետ։

ESPN-ի տվյալներով՝ «Ռեալ Մադրիդը» հիասթափված է Ուիլյամ Սալիբայի որոշումից։ Մադրիդյան գրանդի ղեկավարությունը կենտրոնական պաշտպանի՝ «Արսենալում» մնալու որոշումը համարել է անձնական անհաջողություն։

Ուիլյամ Սալիբայի ներկայիս պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։

Transfermarkt-ը 24-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։