Հինգշաբթի երեկոյան «Բարսելոնան» Իսպանիայի Լա Լիգայում արտագնա խաղ անցկացրեց «Ռեալ Օվիեդոյի» դեմ։
Սոցիալական ցանցերում տարածվեցին տեսանյութեր, որոնցում երևում էր, թե ինչպես են տրիբունաներից ռասիստական վիրավորանքներ ուղղում «Բարսելոնայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին։
«Բարսելոնան» առաջին գոլը բաց թողեց «Ռեալ Օվիեդոյի» դեմ խաղում։ Սակայն Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը պատասխանեց երկրորդ խաղակեսում՝ խփելով երեք գոլ և հաղթելով 3-1 հաշվով։
«Բլաուգրանայի» կազմում գոլեր խփեցին Էրիկ Գարսիան, Ռոբերտ Լևանդովսկին և Ռոնալդ Արաուխոն։
«Բարսելոնայի» հաջորդ խաղը կիրակի՝ սեպտեմբերի 28-ին, տանը «Ռեալ Սոսյեդադի» դեմ է.։