Մանուել Պելեգրինին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կցանկանար շարունակել թիմի հետ աշխատանքը և երկարաձգել պայմանագիրը, հայտնում է Mundo Deportivo-ն:

Ըստ աղբյուրի՝ 72-ամյա չիլիացին սպասում է ակումբի ղեկավարությունից լրացուցիչ տեղեկատվության։

Պելեգրինին «Բետիսը» գլխավորում է 2020 թվականից, պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։