«Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրեր է մշակում իր կազմը ուժեղացնելու համար։
Ըստ Transfer News Live-ի՝ CaughtOffside-ին հղումով, «Կարմիր սատանաները» հետաքրքրված են «Էվերթոնի» պաշտպան Ջերեդ Բրանտվեյթով: «Կարմիր սատանաները» պատրաստվում են հունվարին Բրանտվեյթի համար առաջարկել 68 միլիոն եվրո։
Հաղորդվում է, որ 23-ամյա Բրանտվեյթով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»։
Հիշեցնենք, որ նախորդ ամառ Ջերեդ Բրանտվեյթը երկարաձգեց իր պայմանագիրը «Էվերթոնի» հետ մինչև 2030 թվականի կեսերը։ Վնասվածքի պատճառով Բրանտվեյթը դեռ չի խաղացել ընթացիկ մրցաշրջանում։