Լուիս դե լա Ֆուենտեին չեն հետաքրքրում Հանս-Դիտեր Ֆլիկի խոսքերը

Իսպանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է Հանս-Դիտեր Ֆլիկի՝ Լամին Յամալին ազգային թիմում ծանրաբեռնելու մտահոգության մասին։

«Ես չեմ հիշում, թե ինչ է ասել Ֆլիկը։ Եթե անկեղծ՝ դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում»,- ասել է «Ֆուրիա Ռոխայի» գլխավոր մարզիչը։

Գերմանացի մասնագետը դժգոհություն էր հայտնել, որ երիտասարդ հարձակվողն ունենալով թեթև վնասվածք գրեթե ամբողջական հանդիպումներ էր անցկացրել Բուլղարիայի ու Թուրքիայի թիմերի դեմ։