Լամին Յամալը ակնարկել է իր հնարավոր վերադարձի մասին

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը ակնարկել է իր հնարավոր վերադարձի մասին։

«Հեյ՛։ Ես վերադարձա», – գրել է 18-ամյա իսպանացին իր սոցցանցերի պատմության մեջ, որին կից է եղել Լա Լիգայի իր լավագույն պահերից մի քանիսը։

Յամալը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2025 թվականի օգոստոսի 31-ին՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում։ Նա բաց է թողել մնացած խաղերը աճուկի վնասվածքի պատճառով։

Սեպտեմբերի 28-ին «Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում կմրցի «Ռեալ-Սոսյեդադ» հետ։