«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռայան Շերկին շուտով կարող է վերադառնալ խաղադաշտ լուրջ վնասվածքից հետո, ըստ L’Équipe-ի։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացին, որը օգոստոսի վերջին քառագլուխ մկանի վնասվածք էր ստացել, պատրաստ է վերսկսել մարզումները։ Վերջերս նա ենթարկվել է ՄՌՏ հետազոտության, որը ցույց է տվել, որ մկանային խնդիրներ չկան։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է վեց հանդիպում՝ խփելով երկու գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։