«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան հայտնել է կիսապաշտպան Քոուլ Պալմերի վնասվածքից վերականգնման ժամանակացույցը:
Մասնագետի խոսքով՝ անգլիացին բաց կթողնի երկու-երեք շաբաթ։
«Մենք որոշել ենք մեղմ վերաբերվել Պալմերին, որպեսզի կանխենք նրա վիճակի վատթարացումը: Մենք որոշել ենք նրան հանգիստ տալ հաջորդ երկու-երեք շաբաթները՝ մինչև հաջորդ միջազգային ընդմիջումը, որպեսզի տեսնենք, թե արդյոք նա կկարողանա 100%-ով պատրաստ լինել այդ ընթացքում», – Մարեսկայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Պալմերը ստիպված եղավ լքել խաղադաշտը Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» (1-2) դեմ խաղի 21-րդ րոպեին։