«Ինտերը» տրանսֆերային նպատակ ունի

TeamTalk-ի փոխանցմամբ՝ «Ինտերը» ակտիվորեն հետաքրքրված է «Լիդսի» դարպասապահ Իլան Մեսլիերի ծառայություններով։

Ըստ աղբյուրի՝ միլանյան թիմը նախատեսում է հունվարին բանակցություններ սկսել անգլիական թիմի հետ։ Նշվում է, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Վալենսիան» և «Ռեյնջերսը»։

Դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատվում է 16 միլիոն եվրո։