«Չիչեսթեր Սիթիի» հարձակվող Բիլլի Վիգարը մահացել է 21 տարեկան հասակում՝ գլխուղեղի տրավմատիկ վնասվածքից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 20-ին ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է Անգլիայում կայացած տարածաշրջանային լիգայի խաղի ժամանակ։ Խաղը դադարեցվել է 15-րդ րոպեին, քանի որ Վիգարը ընկնելուց հետո գլխով հարվածել է խոտածածկին։
Ֆուտբոլիստին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, որից հետո ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան տեղափոխել են արհեստական կոմայի մեջ։
Վիգարը «Արսենալի» երիտասարդական ակադեմիայի սան էր, մասնակցելով հինգ խաղի լոնդոնյան ակումբի երիտասարդական թիմի կազմում։ Ֆուտբոլիստը միացել է «Չիչեսթեր Սիթիին» 2025 թվականի օգոստոսին։