Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել «Բավարիա»։ Սերբ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լրանում է հաջորդ ամռանը և, հավանաբար, այն չի երկարաձգվի։

Ինչպես հայտնում է Bild-ը՝ մյունխենյան ակումբը «Ծեր Սինյորայի» հարձակվողին ներառել է իր տրանսֆերային ցուցակում։ Գերմանական ակումբը քննարկում է խաղացողին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու հնարավորությունը։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։