«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը հայտարարել է, որ իր հայրենակից Սերխիո Բուսկետսը, ով հայտարարել է կարիերան ավարտելու մասին, ցանկանում է մարզիչ դառնալ։
«Նա իմ ընկերն է և անհավանական մարդ, ինչպես նաև հիանալի ֆուտբոլիստ։ Կարծում եմ՝ նրա ժամանակը եկել է. նա պետք է տեղը զիջի երիտասարդ ֆուտբոլիստներին։ Բայց նա այն խաղացողներից է, որոնց սիրահարվում ես։ Մեկը, ում չես նկատում խաղադաշտում, բայց երբ նա չի խաղում, հասկանում ես, թե որքան կարևոր է նա։
Մեծ շնորհավորանքներ, քանի որ նման կարիերա կառուցելը անհավանական է։ Նա առողջ ապրելակերպ է վարում և բավարար քուն է ստանում, ինչը հեշտ չէ, երբ երիտասարդ ես։ Բուսկետսը դա հիանալի կերպով արել է։ Սերխոն ցանկանում է մարզիչ դառնալ, և ես նրան հաջողություն եմ մաղթում», – Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում TMW-ն։