«Բարսելոնան» առաջիկա օրերին կերկարաձգի թիմի կիսապաշտպանի հետ պայմանագիրը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Բերնալը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։ 18-ամյա կիսապաշտպանի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։

Ըստ Mundo Deportivo-ի՝ ֆուտբոլիստը պայմանագիրը կկնքի երկուշաբթի՝ սեպտեմբերի 29-ին։ Մարկ Բերնալը այս մրցաշրջանում մասնակցել է մեկ խաղի՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։

Անցյալ տարվա օգոստոսին կիսապաշտպանը խաչաձև կապանների վնասվածք ստացավ, և նրա վերականգնումը տևեց մոտ մեկ տարի։