«Բարսելոնան» դիմել է Սերխիո Բուսկետսին

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը արձագանքել է «Ինտեր Մայամիի» 37-ամյա կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի ֆուտբոլային կարիերան ավարտելու որոշմանը:

«Քո կյանքի ակումբը։ Մեր ակումբի լեգենդը։ Շնորհակալություն քո ֆուտբոլի համար, Սերխիո», – ասվում էր հաղորդագրության մեջ։

Սերխիո Բուսկետսը «Բարսելոնայի» սան է, որտեղ խաղացել է մինչև 2023 թվականը։ Կատալոնացիների հետ նա ինը անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, յոթ անգամ՝ Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը, երեք անգամ՝ Չեմպիոնների Լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։ Ֆուտբոլիստը 2010 թվականին Իսպանիայի հավաքականի հետ նվաճել է Աշխարհի գավաթը, իսկ 2012 թվականին՝ Եվրոպայի առաջնությունը։