Ադրիեն Ռաբիոն խոսել է «Միլանում» տիրող մթնոլորտի մասին

«Միլանի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն գոհ է իր նոր շրջապատից։ Ֆրանսիացին վերջերս է միացել «ռոսոներիներին» «Մարսելից»։

«Ես երջանիկ եմ «Միլանում», կարծում եմ՝ դա երևում է խաղադաշտում։ Ալեգրին հիանալի մարզիչ է, մենք ուժեղ թիմ ունենք։ Հուսով եմ՝ լավ մրցաշրջան կունենանք», – իտալական լրատվամիջոցներին ասել է 30-ամյա ֆուտբոլիստը։
Կիրակի՝ սեպտեմբերի 28-ին, «Միլանը» տանը կընդունի Սերիա Ա-ի գործող չեմպիոն «Նապոլիին»։

Մասիմիլիանո Ալեգրիի թիմը ներկայումս Իտալիայի առաջնության աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը՝ ինը միավորով։