Վիրջիլ վան Դեյկը կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը կարող է կարիերան շարունակել «Ատլետիկո Մադրիդում», հայտնում է Fichajes-ը։

Ըստ որոշ տեղեկությունների՝ մադրիդյան ակումբը հույս ունի ապագայում ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքել վան Դեյկի հետ։

Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա պաշտպանը պատրաստ է նոր մարտահրավերի, երբ լրանա «Մերսիսայդների» հետ իր պայմանագիրը։ Հոլանդացու պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում վան Դեյկը մասնակցել է յոթ խաղի բոլոր մրցաշարերում և խփել մեկ գոլ։