Ռիո Նգումոան իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Լիվերպուլի» հետ

«Լիվերպուլի» հարձակվող Ռիո Նգումոան ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը անգլիական թիմի հետ, հայտարարել է ակումբի մամուլի ծառայությունը։

Այս մրցաշրջանում 17-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է չորս խաղ։ Անգլիացին խփել է հաղթական գոլը Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրում «Նյուքասլի» նկատմամբ տարած 3-2 հաշվով հաղթանակի ժամանակ։

Նգումոան իր նորամուտը «Լիվերպուլի» կազմում նշել է 2024/25 մրցաշրջանում՝ Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Ակրինգտոնի» դեմ խաղում (4-0)։