«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող և ֆուտբոլային փորձագետ Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյա Դիասի «Ոսկե գնդակի» քվեարկության հինգերորդ տեղը զբաղեցնելը.
«Ես լսեցի, թե ինչպես է «Բարսելոնան» և իսպանական լրատվամիջոցները քննարկում Ռաֆինյայի հարցը։ Ինչո՞ւ նա հինգերորդ տեղը գրավեց։ «Ոսկե գնդակի» համար նախատեսված ողջ նախապատրաստական աշխատանքների ընթացքում նրանք երբեք չէին հիշատակում Ռաֆինյային. բոլորը խոսում էին միայն Լամին Յամալի մասին։ Հիմա ասում են, որ Ռաֆինյան ավելիին էր արժանի, բայց ճշմարտությունն այն է, որ ոչ ոք չէր աջակցում Ռաֆինյային», – ասել է Ֆերդինանդը։
Անցյալ մրցաշրջանում Ռաֆինյան բոլոր մրցաշարերում խաղացել է 57 խաղ՝ խփելով 34 գոլ և կատարելով 25 գոլային փոխանցում։