«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսի ապագայի մասին։
Հիշեցնենք, որ 29-ամյա կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Իփսվիչում»։ Ֆուտբոլիստը բաց է թողել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը՝ մայիսին Աքիլեսյան ջիլի վիրահատությունից հետո։
«Կելվինը հիմա Լոնդոնում է, քանի որ երկրորդ անգամ հայր է դառնալու։ Նա կվերադառնա թիմի հետ մարզումներին, այնպես որ կտեսնենք, թե ինչ կլինի։ Իհարկե, Ֆիլիպսի ապագան կապված է վնասվածքի, վիրահատության և մարզվելու անհրաժեշտության հետ», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։