«Մանչեսթեր Սիթիի» սպորտային բաժինը մտադիր է մոտ ապագայում հանդիպել հարձակվող Ֆիլ Ֆոդենի ներկայացուցիչների հետ, ըստ TBR Football-ի։
Ակումբը, ըստ տեղեկությունների, պլանավորում է քննարկել 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման հարցը։ Ֆոդենի ներկայիս պայմանագիրը լրանում է 2027 թվականի ամռանը։ Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական համակարգի սան է։
Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է հինգ խաղ, խփել երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։
Transfermarkt-ի տվյալներով՝ Ֆոդենի ներկայիս շուկայական արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։