Ֆորտալեզայի կիսապաշտպան Քրիստիան Օրոզկոն կշարունակի իր կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում», ըստ լրագրող Փայփ Սիեռայի։
Աղբյուրի համաձայն՝ «Կարմիր սատանաները» նախնական համաձայնության են եկել Կոլումբիայի մինչև 17 տարեկանների հավաքականի ավագի հետ պայմանագիր կնքելու հարցում։
Ըստ որոշ տեղեկությունների՝ Օրոզկոն կմեկնի Անգլիա 2026 թվականի հուլիսին, երբ դառնա 18 տարեկան։ Օրոզկոն Կոլումբիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում անցկացրել է ինը խաղ։ Այդ խաղերում նա չի կարողացել գոլ խփել և ստացել է հինգ դեղին քարտ։