Լամին Յամալ․ «Դու շուտով կվերադառնաս և կլինես լավագույնը, ինչպես միշտ»

Իսանացի վինգեր Լամին Յամալը աջակցություն է հայտնել «Բարսելոնայում» և ազգային հավաքականում իր թիմակից Գավիին, ով ծնկի վիրահատության է ենթարկվել:

Յամալը սոցիալական ցանցերում հաղորդագրություն է հրապարակել Գավիին, նրան անվանելով «մարտիկ» և մաղթելով ուժ և արագ վերադարձ խաղադաշտ: Կիսապաշտպանը նշել է, որ ոչ ոք չի կարող կանգնեցնել Գավիին, և որ բոլորը սպասում են նրա վերադարձին:

«Իմ մարտիկ, վստահ եմ, որ դու շուտով կվերադառնաս և կլինես լավագույնը, ինչպես միշտ», – գրել է Լամինը:

Կատալոնացիները պատրաստվում են այսօր կայանալիք Լա Լիգայի արտագնա խաղին «Ռեալ Օվիեդոյի» դեմ: