«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն խոսել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ որպես թիմային ֆուտբոլիստի արժեքի մասին։
«Մեսսին իր կարիերայի ընթացքում չափազանց շատ անգամներ է դա արել թույլ տալով իր թիմի մյուս ֆուտբոլիստներին գոլ խփել։ Երբեմն նա նայում է որոշ թիմակիցների, ովքեր գոլ չեն խփել և ովքեր ավելի շատ են կարիք ունենում գոլի, քան ինքը։ Նա փորձել է օգնել այդ կերպ։
Ինձ համար դա հիանալի է։ Մեսսին փորձել է բոլորին թիմային ոգի ցույց տալ, փորձել է ներգրավել բոլոր ֆուտբոլիստներին։ Այնպես որ, դա հիանալի է», – Մասկերանոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։
MLS-ի «Նյու Յորք Սիթիի» դեմ խաղում (4-0) Մեսսին հնարավորություն ուներ հեթ-տրիկ ձևակերպելու, սակայն 83-րդ րոպեին արգենտինացին 11 մետրանոց հարվածը զիջեց Լուիս Սուարեսին։ Արգենտինացի հարձակվողը դարձավ MLS-ի գոլերի մրցավազքի միանձնյա առաջատարը (24 գոլ)։