Հայտնի է՝ ինչու է Ռահիմ Ստերլինգը մերժել «Բավարիային»

«Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը կարող էր ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հայտնվել «Բավարիայում», ըստ The Athletic-ի։

Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» անցյալ ամառ վերջին փորձն է արել Ստերլինգին համոզելու միանալ ակումբին, սակայն խաղացողը հրաժարվել է։ Ստերլինգին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ նա չի ցանկացել ընտանիքը տեղափոխել Գերմանիա կամ երկար ժամանակով բաժանվել նրանցից, հատկապես առանց խաղաժամանակի երաշխիքի։

Ստերլինգը «Չելսիի» կազմում է 2022 թվականից։ Այս մրցաշրջանում նա չի ընդգրկվել թիմի կազմում, քանի որ չի մտնում գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի ծրագրերի մեջ