«Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան համաձայնության է եկել «Արսենալի» հետ նոր պայմանագրի շուրջ, ըստ The Athletic-ի։ Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր կկնքի առաջիկա օրերին։
Բանակցությունները սկսվել են դեռևս մայիսին, մինչդեռ «Ռեալ Մադրիդը» նույնպես ակտիվորեն հետաքրքրված էր ֆրանսիացիով։ Սաբիհան «Արսենալ» է միացել 2019 թվականին «Սենտ-Էտիենից»։
Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է հինգ խաղ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա շուկայական արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։