Գավի․ «Ես կվերադառնամ այնքան անգամ, որքան անհրաժեշտ է»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին ծնկի վիրահատության է ենթարկվել։ Բժիշկները գնահատում են, որ նրա վերականգնումը կտևի մոտավորապես չորսից հինգ ամիս, բայց խաղացողը վճռական է։

Սոցիալական ցանցերում կիսապաշտպանը Ռոնալդ Արաուժոյի, Պեդրիի և Լամին Յամալի հետ լուսանկար է հրապարակել իր հիվանդասենյակից՝ շնորհակալություն հայտնելով բոլորին աջակցության համար։

«Մարդիկ գիտեն. ես կվերադառնամ այնքան անգամ, որքան անհրաժեշտ է՝ «Բարսելոնային» և իմ թիմին մինչև վերջ պաշտպանելու համար։ Իսկական չեմպիոնը բացահայտվում է ոչ թե հաջողության պահերին, այլ ձախողումից վեր կենալու ունակության մեջ», – գրել է կիսապաշտպանը։

«Բարսելոնան» այժմ պատրաստվում է սեպտեմբերի 25-ին կայանալիք Լա Լիգայի արտագնա խաղին «Ռեալ Օվիեդոյի» դեմ։