«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն թիմի դարպասապահ Անդրեյ Լունինին խորհուրդ է տվել հեռանալ մադրիդյան ակումբից՝ հայտնում է El Nacional-ը։
Ուրուգվայցի ֆուտբոլիստի խոսքով՝ Տիբո Կուրտուայի հետ մրցակցությունը Լունինին թույլ չի տա ստանալ բավարար խաղաժամանակ։ Վալվերդեն թիմակցին առաջարկել է փոխել ակումբը, որպեսզի կարողանա կայուն հանդես գալ և զարգացնել կարիերան։
Լունինը ընթացիկ մրցաշրջանում դեռևս ոչ մի հանդիպման չի անցկացրել «Ռեալի» կազմում։