Էբերեչի Էզե․ «Այստեղ խաղալը հեշտ չէ»

«Արսենալի» խաղացող Էբերեչի Էզեն, ով խփել է իր գոլերից մեկը «Արսենալի» կազմում, կիսվել է իր հույզերով Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում «Պորտ Վեյլի» դեմ խաղում 2-0 հաշվով տարած հաղթանակից հետո։
Էզեն խփել է իր առաջին գոլը լոնդոնցիների կազմում։
«Սա շատ յուրահատուկ պահ է։ Ես երկար ժամանակ սպասել եմ «Արսենալի» կազմում գոլ խփելուն, և առաջին գոլը անհավանական է։ Այստեղ խաղալը հեշտ չէ, ուստի կարևոր էր առաջինը գոլ խփել՝ առաջ շարժվելու համար։ Վերջին շաբաթներին մենք տեսել ենք, թե ինչպես են փոխարինման դուրս եկած խաղացողները խորություն և թարմ էներգիա հաղորդում թիմին, ինչը մեզ իսկապես անհրաժեշտ է», – խաղից հետո ասել է Էզեն։
Էզեն ամառային արձակուրդի ժամանակ «Արսենալին» միացել է «Քրիսթալ Փելասից»։