Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է թիմի հարձակվող Խուլիան Ալվարեսի խաղը «Ռայո Վալեկանոյի» դեմ Լա Լիգայի 6-րդ տուրում 3-2 հաշվով հաղթանակի ժամանակ, որտեղ արգենտինացին հեթ-տրիկ ձևակերպեց։
«Ալվարեսը շատ լավն է։ Մենք պետք է հոգ տանենք նրա մասին, մենք պետք է օգնենք նրան կատարելագործվել։ Մեզ անհրաժեշտ է, որ Ալվարեսը մեզ հետ լինի «Ատլետիկո Մադրիդում» ևս շատ տարիներ։ Ալվարեսը այն ֆուտբոլիստն է, ով կարող է տարբերություն ստեղծել», – Սիմեոնեի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
25-ամյա արգենտինացին 2025/26 մրցաշրջանում վեց խաղում խփել է չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։