Քոուլ Պալմերը կարող է կենթարկվել վիրահատության

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Քոուլ Պալմերի առողջական վիճակը։

«Բժշկական անձնակազմն ինձ որևէ տեղեկություն չի փոխանցել վիրահատության վերաբերյալ։ Չեմ կարծում, թե գործը դրան կհասնի, բայց բացառել պետք չէ։ Պետք է ուշադիր լինենք ու խնայենք մեր ֆուտբոլիստներին։

Պալմերի վնասվածքը շատ տարօրինակ է․ մի օր ցավն ուժգնանում է, մյուս օրը՝ ընդհանրապես չկա։ Պետք է զգույշ լինենք», — Մարեսկայի խոսքը մեջբերում է The Guardian-ը։

Պալմերը աճուկի վնասվածք է ստացել և փոխարինվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։