23-ամյա «Բավարիայի» հարձակվող Մայքլ Օլիսեն կարող է շահավետ առաջարկ ստանալ ակումբից:
Liverpool Echo-ի տվյալներով՝ «Բավարիայի» ղեկավարությունը քննարկում է ֆրանսիացի թևային խաղացողին նոր նշանակալի պայմանագիր առաջարկելու հնարավորությունը, որպեսզի նա չմեկնի «Լիվերպուլ»:
Խոսակցություններ կան նաև, որ Օլիսեն «Ռեալ Մադրիդի» թեկնածուների ցանկում է: 2024 թվականի ամռանը «Բավարիան» Օլիսեին ձեռք բերեց «Քրիսթալ Փելասից» 53 միլիոն եվրոյով:
Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը: Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է յոթ խաղ՝ խփելով չորս գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում: