Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնան» վարձակալությամբ պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ։ Կատալոնացիները կարող են այս ձմռանը «Կարմիր սատանաներից» ևս մեկ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել։
Ըստ Transfer News Live-ի՝ հղում անելով Fichajes-ին, «Բարսելոնան» դիտարկում է կիսապաշտպան Կոբի Մայնուին վարձակալությամբ տրամադրելու հնարավորությունը։ «Բլաուգրանան» նրան տեսնում է որպես Գավիի կարճաժամկետ փոխարինող։
Հիշեցնենք, որ Գավին վնասվածքի պատճառով վիրահատվել է։ Նրան անհրաժեշտ է չորսից հինգ ամիս վերականգնվելու համար։