«Արսենալը» և Ուիլյամ Սալիբան դիրքորոշում ունեն․ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Ռեալ Մադրիդը»

«Արսենալը» և թիմի պաշտպան Ուիլյամ Սալիբան համաձայնության է եկել պայմանագրի երեք տարով երկարաձգման շուրջ, հայտնում է The Athletic-ը։

Ըստ աղբյուրի՝ այս համաձայնագիրը հավանաբար վերջ կդնի 24-ամյա ֆրանսիացու «Ռեալ Մադրիդ» հնարավոր տեղափոխությանը։

2025/26 մրցաշրջանում Սալիբան բոլոր մրցաշարերում խփել է մեկ գոլ հինգ խաղում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Պաշտպանը «Արսենալում» է 2019 թվականից և արդեն երկարաձգել է իր պայմանագիրը 2023 թվականին։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։