«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային նպատակ ունի

«Բորնմութի» 25-ամյա հարձակվող Անտուան ​​Սեմենյոն, ըստ լրագրող Դին Ջոնսի, գտնվում է «Մանչեսթեր Յունայթեդի» տեսադաշտում:

Աղբյուրի համաձայն՝ «Կարմիր սատանաները» լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում գանացի ֆուտբոլիստի նկատմամբ: Նշվում է նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի պլանավորում Սեմենյոյին ձեռք բերել հունվարին, բայց կարող է փորձել դա անել հաջորդ ամռանը:

Սեմենյոն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է վեց խաղ՝ խփելով երեք գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում: Transfermarkt-ի տվյալներով՝ հարձակվողի արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։