Մեկնարկել է Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի Իռլանդիա – Հայաստան հանդիպման տոմսերի վաճառքը, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Խաղը կկայանա հոկտեմբերի 14-ին՝ Դուբլինի «Ավիվա» ստադիոնում։ Հայ երկրպագուների համար նախատեսված է մարզադաշտի 129-րդ սեկցիան։
Հայաստանի հավաքականը ընդգրկված է ԱԱ-2026-ի որակավորման փուլի F խմբում, որտեղ առաջին երկու տուրերից հետո ունի 3 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ Խումբը գլխավորում է Պորտուգալիան՝ 6 միավորով, իսկ Հունգարիան և Իռլանդիան ունեն մեկական միավոր։