«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը խոսել է «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի լոնդոնյան ակումբ հնարավոր վերադարձի մասին։
«Կարծում եմ՝ «Թոթենհեմի» շատ երկրպագուներ, այդ թվում՝ ես, կցանկանային տեսնել Քեյնի վերադարձը։ Եթե Հարին ցանկանա միանալ մեզ, մենք շատ ուրախ կլինենք», – ասել է Ֆրանկը Sky Sports-ին։
Այս մրցաշրջանում «Բավարիայի» հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 խաղ, խփել 16 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։