«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը պատասխանել է Հարի Քեյնի հնարավոր վերադարձի մասին հարցին:
Ակումբի նախկին աստղի «Բավարիայի» հետ կնքված պայմանագիրը ներառում է հրաժարագնի կետ, որը ուժի մեջ կմտնի հաջորդ ամռանը: Լուրերը ենթադրում են, որ հարձակվողը կարող է դիտարկել տուն վերադառնալու հնարավորությունը:
«Կարծում եմ՝ «Թոթենհեմի» շատ երկրպագուներ կցանկանային նրան տեսնել թիմում, և ես նույնպես ուրախ կլինեմ նրա համար: Եթե Հարին ցանկանում է միանալ մեզ, մեր դուռը միշտ բաց է», – ասել է Ֆրանկը «Դոնկաստերի» դեմ Լիգայի գավաթի խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում:
Հարի Քեյնը «Թոթնհեմից» «Բավարիա» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը: Նրա ներկայիս պայմանագիրը մյունխենյան հսկայի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը: