Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կընդունի իր գլխավոր մրցակից «Բարսելոնային»։ Խաղը կկայանա հոկտեմբերի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին, հայտնում է ESPN-ը։
«Արքայական ակումբը» առաջնության առաջին վեց տուրերում ցույց է տվել 100 տոկոսանոց արդյունք՝ հաղթելով բոլոր խաղերը։ «Բարսելոնան» միավորներ է կորցրել «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում, իսկ «Օվիեդոյի» հետ 6-րդ տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել։
Նախորդ մրցաշրջանում կատալոնացիները հաղթել էին երկու «Էլ Կլասիկոներում»՝ «Սանտիագո Բեռնաբեուում»՝ 4-0, իսկ «Մոնջուիկում»՝ 4-3 հաշվով։