Թալանել են Ռոբերտո Մարտինեսի տունը

Անհայտ անձինք թալանել են Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի տունը Կաշկայշում՝ Լիսաբոնից արևմուտք գտնվող ափամերձ քաղաքում, հաղորդում է A Bola-ն։

Գողերը տուն են ներթափանցել խոհանոցի միջոցով և հափշտակել թանկարժեք զարդեր ու ժամացույցներ։ Նկուղում գտնվող անվտանգության աշխատակիցը միայն ավելի ուշ է նկատել կողոպուտը։ Մարտինեսը միջադեպի պահին տանը չի գտնվել։

Վնասը գնահատվում է ավելի քան 1 միլիոն եվրո։

52-ամյա Մարտինեսը Պորտուգալիայի հավաքականը գլխավորում է 2023 թվականի հունվարից։ Նախկինում նա աշխատել է «Սուոնսի», «Ուիգան» և «Էվերթոն» ակումբներում, ինչպես նաև Բելգիայի հավաքականում, որի հետ 2018-ի ԱԱ-ում նվաճել է բրոնզե մեդալ։