«Ռեալը» չի բավարարի Վինիսիուս Ժունիորի պահանջները

Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում կատարել թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի պահանջները նոր պայմանագիր կնքելու հարցում, տեղեկացնում է Transfer News Live-ը։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբի առաջարկը 25-ամյա ֆուտբոլիստին պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համարվում է վերջնական և չի ենթարկվելու փոփոխության։

Վինիսիուսի գործող պայմանագիրը «Սերուցքայինների» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է մոտ 170 միլիոն եվրո։