«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը սոցիալական ցանցերում շնորհավորել է Ուսման Դեմբելեին «Ոսկե գնդակը» նվաճելու կապակցությամբ։ Ֆրանսիացին մեկնաբանություն է թողել գրառման տակ։
«Շնորհակալություն, Լամին։ Շնորհավորում եմ «Կոպայի» մրցանակի և բոլոր հաջողությունների կապակցությամբ», – գրել է Դեմբելեն։
Հիշեցնենք, որ Լամին Յամալը «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրեց երկրորդ տեղը։