Նոնի Մադուեկեն վնասվածք է ստացել

«Արսենալի» վինգեր Նոնի Մադուեկեն ծնկի վնասվածքի պատճառով դաշտից դուրս կմնա մոտ երկու ամիս, տեղեկացնում է The Athletic-ը։

23-ամյա անգլիացի ֆուտբոլիստը սեպտեմբերի 22-ին լրացուցիչ հետազոտություն է անցել, որն էլ հաստատել է վնասվածքի լրջությունը։

Մադուեկեն ամռանը «Չելսիից» 56 միլիոն եվրոյով տեղափոխվեց լոնդոնյան ակումբ։ Նոր թիմում նա արդեն հասցրել է մասնակցել 6 հանդիպման։